Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց վրա, որոնք օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ ունեն օգտվելու իրավունք։

1․ Անձնական տվյալներ․

Օգտատերը կարող է այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել՝ լրացնելով մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե, առաքման հասցե, կոնտակտային այլ տվյալներ։ Ստացված տեղեկատվությունը կազմակերպության կողմից կիրառվում է միայն ապրանքների վաճառքի և մատակարարման ընթացքում և չի տրամադրվում այլ անձանց կամ կազմակերպությունների։

2․ Ալկոհոլի վաճառք․

Մեր էջում առկա ալկոհոլային խմիչքները նախատեսված են միայն 18 տարեկանից բարձր անձանց կողմից սպառելու համար։ Ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջության համար։ Խորհուրդ ենք տալիս սպառել չափավոր։

3․ Կայքում առկա տեղեկատվությունը հանդիսանում է ընկերության սեփականությունը։ Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է փոփոխություններ կատարել կայքում առկա տեղեկատվության, ինչպես նաև ներկայացված գաղտնիության քաղաքականության մեջ։