ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Saved Discard Change Save Change

online_store_page - body_html


«Արման Գրուպը»  ստեղծվել է 2003թ.ին ընկերության տնօրեն Արմեն Բաղդասարյանի կողմից՝ կրելով «Արման» անվանումը: Իր հիմնական գործունեությունը ծավալել է 2004թ.ից Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ եղել է առաջին հայկական վաճառասրահը՝ ներկայացնելով հիմնականում Հայաստանից և հետխորհրդային այլ երկրներից ներմուծված ապրանքատեսակներ՝ ստեղծելով հնարավորություն եվրոպաբնակ հայրենակիցների համար զգալ հայրենիքի շունչն ու համը, վերադառնալ երիտասարդություն և մանկություն:

Հիմնադիր տնօրենի աշխատասիրության եւ հավատարիմ գործընկերների շնորհիվ ընկերությունը աստիճանաբար զարգացել եւ ընդլայնվել է. 2017թին ընկերությանը կից ստեղծվել է նաեւ տրանսպորտային ընկերություն՝ «Լիուզին Սերվիսը», որն աշխատում է հայկական, բելգիական և այլ երկրների պատվիրակությունների և միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների համար, ինչպիսին է ՄԱԿ-ը:

2019թ.ին ընկերությունը  ընդլայնվել է ինչպես տարածքային՝ 80մ2–ուց վերածվելով  650-ի, այնպես էլ տեսականու առումով: Ներկայումս «Արման Գրուպը» սպառողին է ներկայանում բազմաթիվ ապրանքատեսակներով՝ իրականացնելով ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառք եվրոպական մի շարք երկրներում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և այլուր:

Ընկերությունը ընդունում է նաև տորթերի պատրաստման պատվերներ՝ ծրագրելով հետագայում ունենալ համապատասխան արտադրամաս:

«Արման Գրուպի» հիմնական նպատակը իր սպառողին որակյալ, բարձրաճաշակ, մատչելի, համեղ եւ օգտակար ապրանքների մատակարարումն է, ինչի համար ընկերությունը չի խնայում ջանք եւ եռանդ: Մեր ամենօրյա բեղուն աշխատանքը ուղղված է մեր սպառողների հաճելի եւ հարմարավետ կենցաղի ապահովմանը: